Այս պահին հազարավոր ոստիկաններ են ԱԺ-ի ներսում. նիստերի դահլիճում կապի խնդիր ունեինք. անջատած էր ամեն ինչ. Խամոյան

 







Նիկոլ Փաշինյան գոյություն չունի. Նա իր գոյություն քարշ է տալիս բազմաթիվ ոստիկանների ԱԱԾ աշխատակիցների միջոցով. Այս պահին հազարավոր  ոստիկաններ են ներսում. ԱԺ նիստերի դահլիճում կապի խնդիր ունեինք: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, Բաղրամյան պողոտայում ընդդիմության ցույցի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբկցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Անջատած էր ամեն ինչ, տասնյակ ԱԱԾ աշխատակիցներով  Նիկոլ Փաշինյանը պաշտպանվում էր իր նախկին գործընկերներից»,-ասաց նա:

Հվաքի մասնակիցները վանկրկում են «ՆԻկոլ դավաճան», «Նիկոլ, հեռացիր»:

Նշենք, որ այս պահին Դեմիրճյան փողոցը փակ է ոստիկանների կողմից; Սաղավարտներով ու վահաններով զինված ոստիկանները մի քանի շարքով փակել են այն:

ԱԺ-ում այս պահին կառավարության հետ հարցուպատասխանի ժամ է: ԱԺ-ում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընդդիմադիր պատգամավորները եւս ներսում են: «Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը ընթերցել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը:

Комментарии